суббота, 18 апреля 2015 г.

ՈԳԻՆ ՉԻ ՄԵՌՆՈՒՄ ․․․

170415թ
Բաց դաս-միջոցառում նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագրին։
ՈԳԻՆ ՉԻ ՄԵՌՆՈՒՄ ․․․

1911թՍալոնիկ  ․․․ Երիտթուրքերի կուսակցական համագումար։ Հերթական անգամ ավելի հստակորեն հնչեց ազգությունների բնաջնջման և կայսրությունը միատար դարձնելու հարցը։
Թալեաթը հայերի զանգվածային բնաջնջումը պետական առաջնահերթ խնդիր համարելով՝ համապատասխան մարմիններին սառնասրտորեն հրահանգեց՝ անխնա ոչնչացնել բոլորին, մինչև իսկ օրորոցային մանուկներին։
Կ Պոլսում կազմվեց ցեղասպանության կոմիտե քարտուղար Միհրդատ –Շուքրիի գլխավորությամբ։
Ցեղասպանության հրամանները տրվում էին  կամ բանավոր կամ ծածկագիր  հեռագրով, շատ գաղտնի։
Կարգադրված էր կարդալուց հետո ոչնչացնել, որպեսզի հետո ոչ մի ապացույց չլինի։
Ցեղասպանությունը գործադրվեց փուլերով՝ նպատակ ունենալով թուլացնել ժողովրդի դիմադրողական ուժը, ոչնչացնելով մտավորականությանն ու հայ զինվորներին, դյուրին կլիներ անպաշտպան մնացած ժողովրդի ոչնչացումը։
Թուրք բարբարոսները համակ խավար դարձրին հայոց աշխարհը, հրո ճարակի տվեցին դարավոր մշակույթը։ Քանդեցին հայ մտքի կանթեղ հազարավոր դպրոցներ, հրդեհվեցին վանքերի հարուստ մատենադարաններ, ջարդուփշուր եղան նրբագեղ ժանյակներից հյուսված զմայլելի խաչքարեր․․
   Ոգին չի մեռնում, ոգին դառնում է  կոչ
Ոգին դառնում է արդարության պահանջ,
Ոգին դառնում է պատմության դաս, ճիչ
Նետված անողոք  թշնամու դեմքին։





Комментариев нет:

Отправить комментарий