четверг, 30 апреля 2015 г.

Հատուցումը եղեռնի, երբ էլ լինի կհառնի

Հատուցումը եղեռնի, երբ էլ լինի կհառնի
Մարդկության արշալույսին քաղաքակրթության բարձր մակարդակի հասած հնամյա մեր ժողովուրդը հազարամյակների իր պատմության ընթացքում բազում արյունոտ դարեր է ապրել։ Սակայն, ինչ վերապրեց հրաշագործ ու հրեշագործ 20-րդ դարում, իսկապես ողբերգական էր։ 1915թ․ Օսմանյան կայսրությունում կատարվեց մարդկային երևակայությանն անհասանելի, նրա բանականությանը խորթ ու անընբռնելի հանցագործություն, որն արդի դարաշրջանի քաղաքական լեքսիկոնում հայտնի է եղեռն, ձեռնոցից, ցեղասպանության սահմռկեցուցիչ անուններով։
Դարերի խորքից եկած մի ժողովուրդ ենք մենք՝ հայերս, որ յուրաքանչյուր 100-ամյակի վրա տառապանքի արյունոտ կնիքով ենք ստորագրել հարատևելու, հայ մնալու իրավունքի։
Եվ ինչքան էլ օտարները փորձեն մեզ միաձուլել, կոտրել մեր մեջքը, քանդել մեր եկեղեցիները, միևնույնն է մենք չենք ծնկելու օտարի առաջ, մենք աղոթելու ենք, արմատներ ենք տալու և շատանալու, մենք կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք։




Комментариев нет:

Отправить комментарий