воскресенье, 4 декабря 2016 г.

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ VIIբ դասարան




Նոյեմբեր ամսին VII բ դասարանում դասղեկական աշխատանքները միտված են եղել աշակերտների բարոյական և գեղագիտական դաստիարակության զարգացմանը, որն ընթանում է մի քանի ուղղությամբ: Նախորդ ամիսներին դասղեկի կողմից կատարված մեկամսյա անդադար դասալսումը հայոց, համաշխարհային և եկեղեցու պատմություն առարկաներից, հընթացս՝ այլ առարկաներից, հնարավորություն տվեց հստակ գաղափար կազմելու դասարանի պատրաստականության, վարքագծային դրևորումների և ուսումնական գործընթացի նկատմամբ ունեցած պատասխաանտվության վերաբերյալ: Արդյունքները բավական գոհացուցիչ են, ինչը, սակայն, չի նշանակում, թե անելիքներ քիչ կան դասարանում: Նոյեմբերին շարունակել ենք ծրագրային և դպրոցական ուսումնառությունը համատեղել արտադպրոցական կրթությամբ ու ճանաչողությամբ: Այցելել ենք Ավ. Իսահակյանի տուն-թանգարան, որտեղ երեխաները ընդհանուր գիտելիքներ են ստացել վարպետի կյանքի, ստեղծագործության, Ալեքպոլի և ի մասնավորի՝ Իսահակյանների ընտանիքի կենցաղավարության վերաբերյալ, հետաքրքիր փաստեր են իմացել Վարպետի կյանքի մասին: Թանգարան այցելությունն առավել գեղեցիկ դարձրին հարց-պատասխանները, երեխաների կողմից իսահակյանական տողերի հնչեցումը, ինչպես նաև Ղուկասյան Մանուշակի թովիչ ձայնով «Բինգյոլի» երգեցողությունը: Օրը, սակայն, չավարտվեց թանգարան այցելությամբ: Ճանապարհը հետաքրքիր դարձավ Գյումրիի փողոցներում յուրօրինակ էքսկուրսիայի կազմակերպմամբ, երբ աշակերտները հանպատրաստից պատմում էին քաղաքի պատմությունից, համեմատում մեծերից լսածն ու իրենց տեսածը: Նոյեմբերին շարունակվել է հունարենի ուսուցումը, որին երեխաները հաճախում են առանձին ոգևորությամբ, ուրախանում իրենց նորիմացությամբ և օտար լեզվի դժվարությունները հաղթահարելու կարողությամբ: Հունարենի ուսուցմանը զուգընթաց ընդհանուր գիտելիքներ են ստանում Հին Հունաստանի մշակույթի, սովորույթների, արվեստի ու պատմական նշանավոր դեմքերի մասին: Երեխաների առջև նոր է աշխարհ է փռված, և նրանք այդ աշխարհ «մուտք են գործում» հայտնաբերողի բավականությամբ: Ուսումնառության պարտադիր մաս են կազմում վարվեցության կանոնների, հայրենասիրության և գեղեցիկի անբաժան մաս կազմելու մասին զրույցները:


Դասղեկ՝ Կ. Զիլֆիմյան
VIIբ դասարան

Комментариев нет:

Отправить комментарий