понедельник, 5 декабря 2016 г.

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
XII գ դասարան

   Նոյեմբեր ամսվա ընթացքում դասարանում մշակութային , արտադաարանական միջոցառումներն ու աշխատանքները այնքան էլ շատ չէին։ Այդ պասիվությունը պայմանավորված էր առաջիկայում սպասվող ավարտական քննություններով։ Առավել ուշադրությունը կենտրոնացվել էր քննական նախապատրաստական աշխատանքներին։
Սակայն ընթացքում եղան հանդիպումներ և աշխատանքներ, որոնցում աշակերտները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին։
Մասնակցություն են ունեցել X-XII դասարանների հետ անցկացրած «Աստղագիտություն» թեմայով սեմինարին , որը վարում էր Բյուրականի աստղադիտարանի աշխատակից, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Մարիետա Գյուլզադյանը։ Դասը շատ հետաքրքիր էր։ Դասն առավել տպավորիչ և գունեղ դարձրեց էկրանին ՝ մոլորակների և աստղաբույլերի ցուցադրումը։ Ընթացքում աշակերտները նաև հանդես էին գալիս ելույթներով ՝ ներկայացնելով իրենց գիտելիքներն այդ ոլորտում։
Աստղագիտությանը հաջորդեց Գուրու Գագիկ Թադևոսյանի «Յոգայի» դասընթացը։  Վերջինս մեզ տարավ Յոգայի զարմանահրաշ աշխարհը՝ ծանոթացնելով  նրա բաժինների հետ։  Սեմինարը   ուսանելի էր  և  այն ներկաներին սովորեցրեց, որ  կենտրոնանալու միջոցով հնարավոր է կյանքում հասնել առավելագույնին։ Դասարանը նաև շատ ակտիվորեն մասնակցեց  «Առաջին անգամ ընտրող» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացին՝ հանդես գալով որպես լրագրող և ընտրող։
Իրենց ստացած տեսական գիտելիքները կիրառեցին գործնականում՝ ընտրելով աշակերտական խորհրդի  նախագահ։  Որևէ հատուկ կարծիք կամ ընտրախախտում չգրանցվեց, լրագրողներն անգամ որևէ թերություն չնկատեցին։ 
Ընտրություններն անցան արդար և թափանցիկ, և աշակերտների առաջին ընտրությունը որպես այդպիսին մնաց հիշողությունների մեջ։ Ամուր հիմք՝ այդպես շարունակելու համար։ 



 Դասղեկ՝     Լ․Ղամբարյան

Комментариев нет:

Отправить комментарий