пятница, 23 декабря 2016 г.

Հաշվետվություն

   XI դասարանում տարեսկզբին սովորում էին 20 աշակերտներ, հետո դասարանը համալրվեց ևս մեկ աշակերտով։
2016-2017 նոր  ուսոումնական տարին  սկսեցինք դասագրքերի բաշխումով, ծնողական ժողովի կազմակերպումով, քանի  որ դասարանը բաժանված է ենթահոսքերի, աշխատանք եմ տարել ենթահոսքերում հոգեբանական մթնոլորտի ճիշտ  ձևավորման ուղղությամբ։
Դասարանը աչքի է ընկնում ցածր առաջադիմությամբ և միջին կարգապահությամբ, տարվում  է համապատասխան դաստիարակչական  աշխատանքներ, դասալսումներ տարբեր առարկաներից և դասղեկի ժամեր տարբեր թեմաներով։
Նոյեմբեր ամսին դասարանում տարվել են մի շարք կազմակերպչական աշխատանքներ՝ ուղղված դասարանի կարգապահությանը  և ուսուցման որակի բարձրացմանը:
Ստուգվել են օրագրերը, տետրերը, դասագրքերը։
Դասարանը  մասնակցել է նաև դպրոցում կազմակերպված միջոցառումներում և սեմինար – պարապմունքներում։
«Առաջին անգամ ընտրող» ծրագրին մասնակցեցինք, անգլերենի պրակտիկանտների  կողմից կազմակեպված միջոցառմանը, դասարանը ներկա է գտնվել Սուսաննա Սաֆարյանի և Ջուլիետ Բաբայանի մասնակցությամբ դասական ցերեկույթին։


Комментариев нет:

Отправить комментарий