среда, 21 декабря 2016 г.

Հաշվետվություն


XIIգ դասարանը տարին սկսեց «Գիտելիքի օրվան» նվիրված միջոցառումով։ Աշակերտները շատ մեծ ոգևորությամբ  2016-2017 ուսումնական վերջին տարին սկսեցին  ամենամյա եռուզեռով՝
·         Դասագրքերի ապահովումով
·         Կարգապահությանն ուղղված աշխատանքներով և այլն։
Այս ուսումնական տարին դասարանի համար վերջինն էր, ուստի ավելի համախմբված  աշխատանք պետք է տանել թե՛ մասնագիտական կողմնորոշման, թե՛ քննական շրջանին նախապատրաստվելու ուղղությամբ։ Չնայած ավարտական դասարանի ծանրաբեռնվածությանը՝ հետ չմնացինք դպրոցում անցկացվող բոլոր  տեսակի միջոցառումներից։
1.     Վարդանանց հրապարակում համաքաղաքային շքերթի մասնակցություն,
2.    Հոկտեմբեր ամսին այցելել ենք Թումանյանի տուն-թանգարան, զբոսանք կատարել Երևանում։
3.    Աշխույժ մասնակցություն ենք ունեցոլ թիվ 1-ի հերթական «Վարպետության դասընթացներին»՝
·         «Ալեքպոլի չխեղված շերտեր»,
·         «Յոգայի» վերաբերյալ  և այլ։
Դասարանը հետ չի մնացել նաև դպրոցում տեղի ունեցող սեմինար-պարապմունքներից՝ «Աստղագիտությունը որպես անհուն տիեզերք» սեմինարից։
Մասնակցեցինք նաև «Առաջին անգամ ընտրող» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացին՝  հանդես գալով  որպես լրագրող և ընտրող։ 
Կիսամյակի վերջին չնայած դասարանը շատ լուրջ էր պատրաստվում քննական շրջանին և ստուգարքներին, բայց տարեվերջյան համադպրոցական միջոցառումները աշխատում էր  բաց չթողնել, օրինակ՝  «Դասասենյակների ձևավորում» մրցույթին մասկացում ենք՝  ամանորյա շունչ հաղորդելով մեր դասարանին՝ թե՛ տոնական խաղալիքներով, թե՛  ձեռքի աշխատանքներով։ Իսկ  դեկտեմբերի 24-ին   պատրաստում ենք  «Ամանորյա դիմակահանդես»  անակնկալներով լեցուն համադպրոցական միջոցառմանը։   


   

Комментариев нет:

Отправить комментарий