среда, 7 декабря 2016 г.

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 

    Նոյեմբեր ամսին դասարանում տարվել են մի շարք կազմակերպչական աշխատանքներ՝ ուղղված դասարանի կարգապահությանը և ուսուցման որակի բարձրացմանը։ Նաև անհատական զրույցներ են տարվել դժվար դաստիարակվող և առավել ուշադրության կարիք ունեցող աշակերտնեի և նրանց ծնողների հետ։ Ընթացքում ստուգվել են օրագրերը,տետրերը, դասագրքերը․․․ Կատարվել է հաճախումների ստուգում։ Հիմնական աշխատանքները տարվել են այդ ուղղությամբ։ Իսկ նոյեմբերի 29-ին դասարանը ներկա գտնվեց Սուսաննա Սաֆարյանի և Ջուլետ Բարայանի մասնակցությամբ  դասական ցերեկույթին։ Ս․Սաֆարյանի թավշյա ձայնն ու անզուգական կատարումները ուղեկցվում էին Ջ․Բարայանի գեղեցիկ ասմունքով։ Աշակերտները մեծ բավականությամբ էին լսում նրանց շուրթերից հնչող Տերյանական ու Սահյանական տողերը։ Ոգևորությունը այնքան էր, որ հաջորդ դասղեկական ժամը որոշվեց նվիրել ցերեկույթի քննարկմանը։


XI դասարան 


                                                                                                                        Դասղեկ՝    Գ․Քոչարյան

Комментариев нет:

Отправить комментарий