среда, 7 декабря 2016 г.

ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 1 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀՈՍՔԻ XԱ ԴԱՍԱՐԱՆԻ ԴԱՍՂԵԿԻ 2016-2017 ուստարվա ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ


11.11
«Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» ինտելեկտուալ մրցույթ
Xա դասարանի աշակերտ Ռազմիկ Չոմարյանը «Տոռնադո» թիմի կազմում մասնակցեց մրցույթին, որը կայացավ Երևանի Մխիթար Սեբաստացի վարժարանում, ինչի արդյունքում թիմը գրավեց 2-րդ հորիզոնականը: 
21.11
Սեմինար Բյուրականի աստղադիտարանի աշխատակից, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Մարիետա Գյուլզադյանի հետ
Xա դասարանի աշակերտները մասնակցեցին այդ սեմինարին և ձեռք բերեցին գիտելիքներ արեգակնային համակարգի, մոլորակների, աստղերի, աստղակույտերի, գալակտիկաների և նրանց հատկությունների մասին: Սեմինարը հագեցած էր սլայդներով, որն էլ ավելի հետաքրքիր էր դարձնում այն: Աշակետները նույնպես պատասխանում էին սեմինարավարի հարցերին
23.11
«Վարպետության դասեր» ծրագրի շրջանակներում հանդիպում յոգայի Գուրու Գագիկ Թադևոսյանի հետ
Xա դասարանի աշակերտները մասնակցեցին այդ հանդիպմանը, տվեցին իրենց հետաքրքրող հարցերը յոգայի վերաբերյալ:
25.11
Սեմինար-դասընթաց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում
Xա դասարանի աշակերտները մասնակցեցին այդ սեմինարին:
30.11
«Գյումրին իմ աչքերով» թեմայով ֆոտոմրցույթ
Xա դասարանի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվեց լուսանկարչական ցուցահանդես: Ցուցադրված էին աշակերտների կողմից արված լուսանկարները, որոնք ներկայացնում էին Գյումրին նորովի, նոր սերնդի աչքերով:








Դասղեկ՝ Է. Չոմարյան

Комментариев нет:

Отправить комментарий