пятница, 25 ноября 2016 г.

Թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցավ ևս մեկ յուրահատուկ դաս: Դասը վարում էր հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Նուբար Ղարագյոզյանը: Այս անգամ 12-րդ ա դասարանի աշակերտները ներկայացրին իրենց << Մի կյանքի պատմություն>> պատմվածքը: Աշակերտներից Ավետիսյան Լիլիթը, Քոսյան Անին և Ղազարյան Մանյան ներկայացրին իրենց գիրքը, պատմեցին նախընտրած հերոսի մասին: Դասն անցավ ակտիվ քննարկումներով: Աշակերտներն աչքի ընկան իրենց ոսկեղենիկ հայերենով, վերլուծական խոր մտքով, ինքնատիպ մտածելակերպով: Դասն ավելի հետաքրքիր էին դարձնում տնօրեն Ն. Թադևոսյանի դիպուկ հարցադրումները:







Комментариев нет:

Отправить комментарий