пятница, 18 ноября 2016 г.

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
2016-2017 ուստարի  սեպտեմբեր – հոկտեմբեր  

Սեպտեմբեր  

Հրավիրել եմ անդրանիկ ծնողական ժողովը, որի օրակարգում ընդգրկել էի ծնողխորհրդի ընտրության հարցը, աշակերտների հաճախումների, ուսումնառությանն ու կարգապահությանն առնչվող հարցեր։
Դասարանում ընտրել եմ դասարանի ավագ, կազմել ենք դասարանական անկյուն, կազմելով աշակերտների հերթապահություն՝  դասարանի մաքրությանը, կարգապահությանը հետևելու համար։

Հոկտեմբեր

Կատարել եմ  դասղեկական դասարանում «Քիմիա» և «Կենսաբանություն», ինչպես նաև  «Ֆիզիկա» առարկաների  դասալսումներ, որի նպատակն էր ծանոթանալ աշակերտների  գիտելիքների մակարդակին տվյալ առարկաներից։
Համագործակցել եմ ներառական ուսուցման ընդգրկված աշակերտներից մի քանիսի ծնողների հետ, ինչպես նաև ներառականի մանկավարժների և դասավանդող  ուսուցիչների հետ, ովքեր հատուկ ուշադրություն են հատկացնում տվյալ խմբի երեխաների թե՛  կրթական և թե՛ դաստիարակչական աշխատանքների գծով։ 
Աշխատում եմ  նաև կարգապահական խնդիրներ  ունեցող աշակերտների հետ և 2 ամիսների արդյունքում նկատվում է որոշ դրական փոփոխություններ  թե՛ նրանց վարքագծում և թե՛ նրանց ուսման առաջադիմության մեջ։  

VII ա դասարան

Դասղեկ՝  Շ․ Գասպարյան 

Комментариев нет:

Отправить комментарий