пятница, 18 ноября 2016 г.

Հաշվետվություն
2016-2017 ուստարում  

   2016-2017 ուստարում    XII ա  դասարանում սովորում են թվով 12 աշակերտներ և քանի որ աշակերտների մեծագույն մասը աչքի է ընկնում աշխատասիրությամբ և առաջադիմությամբ, հնարավորություն է տալիս դասերի հետ մեկտեղ դասարանում անցկացնել  բարոյադաստիարակչական  աշխատանքներ՝  զուգահեռելով  գեղագիտական դաստիարակություն։  Սեպտեմբեր ամսին անցկացված ծնողական խորհրդի նիստում  քննարկվեցին և որոշվեցին ուստարվա ընթացքում կատարվելիք աշխատանքների պլան։
Օրակարգում՝   
·         Կազմակերպչական հարցեր
·         Ծնողխորհրդի ընտրություն
·         Բացակայությունների վերանայում
·         Անհատական աշխատանք ներառական կրթությամբ ուսուցանվող աշակերտների շրջանում
·         Աշխատանք վարքային ու առողջական խնդիրներ ունեցող աշակերտների հետ
Սեպտեմբեր  ամսին դասղեկի բոլոր աշխատանքներն անցկացվել են դպրոցում։
XIIա  դասարանը  ակտիվ մասնակցություն է ունեցել  «Գիտելիքի օր» համադպրոցական միջոցառմանը։
Հոկտեմբեր ամսից դասղեկի աշխատանքները մտել են ավելի ինտենսիվ փուլ, կատարվել է դասղեկի դասալսումներ  «Հանրահաշիվ և երկրաչափություն» առարկաներից։  Դասալսումները կատարվել են ըստ գնահատման սանդղակի, որը եղել է նպատակային։
Դասղեկի կապը դասարան ուսուցչի հետ դրական ազդեցություն ունեցավ և դասալսումները ստացվեցին նաև արդյունավետ։ 
Ուսուցողական և հետաքրքիր անցկացվել է նաև այդ ամսի դասղեկի ժամերը՝ մասնակցել  ենք դպրոցում  անցկացվող  վարպետության հերթական դասերից մեկին՝ «Ալեքպոլ․ չպեղված շերտեր», որից հետո երեխաների մեջ մտահաղացում ծնվեց այցելել տուն-թանգարաններ և ավելի շատ տեղեկություններ ձեռք բերել հարազատ քաղաքի մասին։
Հոկտեբեր ամիսը ավարտվեց  մեկ բացօթյա դասղեկի ժամով, որը տեղի ունեցավ  Հաղթանակի զբոսայգում։
Դասղեկի ժամին աշնանային տրամադրող գույների ներքո երեխաները խոսում էին իրենց երազանքների, նպատակների և դրանց հասնելու ճանապարհների մասին։
Անկաշկանդ զրույցը, խոսքն ու կատակը իսկապես  տպավորել էին երեխաներին։  

XIIա դասարան

Դասղեկ՝   Մ․ Խոցանյան 

Комментариев нет:

Отправить комментарий