среда, 9 ноября 2016 г.

Հաշվետվություն
2016-2017 ուսումնական տարվա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների

Սեպտեմբեր

v  Դասարանի սոցիալական անձնագրի կազմում
v  Աշակերտների՝ լրացուցիչ կրթության հաստատություններում մասնակցության մասին տեղեկությունների հավաքում
v  Դասարանի դաստիարակչական աշխատանքի պլանի կազմում
v  Թղթավարություն/դասամատյան, աշակերտների անձնական գործեր/
v  Ծնողական ժողովի անցկացում
v  Ծնողների ակնկալիքների հստակեցում /դաստիարակչական և կրթական գործընթացն  առավել նպատակաուղղված և արդյունավետ կազմակերպելու համար/
v  Աշակերտների ընդհանուր հոգեբանական առանձնահատկությունների վերլուծություն, տանը և դպրոցում դաստիարակության արդյունավետ ռազմավարության մշակում
v  Դասարանում բարենպաստ հոգեբանական մթնոլորտի խթանում
v  Բաց միջոցառումների անցկացման գրաֆիկի կազմում
v  Աշխատանք վարքային  և առողջական խնդիրներ ունեցող աշակերտների հետ

Հոկտեմբեր

Արտադասարանական աշխատանքներ
Արտադասարանական աշխատանքները, լինելով ուսուցման գործընթացի օրգանական շարունակությունը, նպաստում են աշակերտների ճանաչողական հետաքրքրությունների ձևավորմանը, գիտելիքների խորացմանը, հարստաց­մանը, ընդունակությունների բացահայտմանը:

                 Նորեկի օրհնության օր

Նորեկ աշակերտների երդման արարողությունը տեղի ունեցավ Օշականում, որտեղ նրանք, խոնարհվելով Մեսրոպ Մաշտոցի հիշատակի առջև, սուրբ պատարագի երկնային երաժշտության ներքո երդվեցին ճանաչել ու արժանապատվորեն կրել իրենց ազգի պատմությունն ու մշակույթը, հարգել նրա բարոյական օրենքները, զարգացնել ու ամրացնել ազգային գիտակցություն, միշտ վառ պահել սովորելու կրակը, յուրացնել նորը, անընդհատ աճել որպես անհատ և գիտելիքով զինված՝ հաղթահարել ցանկացած դժվարություն: Նրանք երդվեցին ամենուր բարձր պահել սեփական դպրոցի պատիվը, հավատարիմ մնալ նրա լավագույն ավանդույթներին և պատվով կրել թիվմեկցու պարտավորեցնող կոչումը։
Տոնակատարության վերջում դպրոցի նորեկները ստացան քահանայի օրհնությունը և <<Գյումրու թիվ 1 ավագ դպրոց>>-ի կրծքանշաններ։


Ճանաչողական էքսկուրսիա դեպի Գառնի և Գեղարդ
Աշակերտները, նախապես ուսումնասիրելով և ծանոթանալով տեսարժան վայրերի պատմությանը, ներկայացրին  կառույցներին վերաբերող տեղեկություններն ու կարևոր փաստերը, տարածքի առանձնահատկություններն ու պատմությունը: Ոսկետերև և մրգառատ եղանակը, ազգային երգն ու պարն էլ շատ տրամադրող էին, որպեսզի վայելեինք հայրենի բնությունն իր լիության և գույների բազմազանության մեջ:



Պարադոքսալ մտածողության դասեր <<Խորան Արդ>> ինտելեկտուալ կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյանի հետ

Առաջնորդվելով այն սկզբունքով, որ սովորել առանց մտածելու անիմաստ է, իսկ մտածել առանց սովորելու՝ վտանգավոր՝ փորձում ենք խթանել անընդհատ կատարելագործման ցանկությունը: Հանդիպման ընթացքում աշակերտները համոզվեցին, որ կրթական մանրակերտը ճիշտ կառուցելու համար անհրաժեշտ է տիրապետել նաև միջանձնային մտածողությանը, որը վերաբերում է այլ մարդկանց մղումները, դրդապատճառներն ու ցանկությունները հասկանալու հնարավորությանը, ինչ էլ իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս արդյունավետ համագործակցել միմյանց հետ։




Մետաղադրամներին նվիրված դաս Գյումրու Երիտասարդական պալատում

Հետաքրքրաշարժ տեղեկություններ իմացանք մետաղադրամների մասին, մասնակցեցինք <<Մետաղադրամներ>> խաղ-թեստին: Արդյունքում հարստացրինք մեր գիտելիքները և հեռացանք՝ մեզ հետ տանելով նումիզմատների հետաքրքրությունը:


Մասնակցություն <<Ամենախելացին>> հեռուստախաղի քառորդ եզրափակչին
Բերքի տոն

Ազգային երգ ու պարով, մրգառատ ու գունագեղ տրամադրությամբ գովերգեցինք հայ հողի մշակին ու նրա տքնաջան աշխատանքը:

Դպրոցականների ինտելեկտուալ փառատոն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից վերադարձանք պատվոգրերով, գիտելիքի մեծ պաշարով և նվերներով:
                                                                                         


VIII դասարան 
Դասղեկ՝ Ա. Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий